կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բարեկամավանում երկհարկանի տուն է այրվել. փրկարարները նկուղային հարկում դի են հայտնաբերել

Բարեկամավանում երկհարկանի տուն է այրվել. փրկարարները նկուղային հարկում դի են հայտնաբերել

Օգոստոսի 23-ին՝ ժամը 05։39-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բարեկամավան գյուղում այրվում է տուն: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի հենակետից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 6-րդ նրբանցքի 4-րդ փակուղու տներից մեկում և մոտակա խորդանոցում։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։58-ին, մարվել՝ 11։52-ին։ Այրվել են երկհարկանի տունը (մոտ 200 քմ)՝ գույքով և տանը կիցը խորդանոցի տանիքը (մոտ 40 քմ)։ 
 
Փրկարարներն առանձնատան նկուղային հարկում հայտնաբերել են Ն․Վ․-ի դին (ծնված 1936 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

  • Կիսվել: