ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բաքվում այսօր կշարունակվի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դատը

Բաքվում այսօր կշարունակվի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դատը

Բաքվում՝ ծանր հանցագործությունների դատարանում, այսօր կշարունակվի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դատը։ Այդ մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։ 

Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում, հերքում է մեղադրանքները:

Հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել էին վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանից հայտնել էին, որ Խաչատրյանը «գտնվում էր միջազգային հետախուզման մեջ»։ 

Բաքվում նրան մեղադրում են «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ», իբր հանցագործությունը կատարվել է 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում։

  • Կիսվել: