ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բաքվում այսօր կկայանա առևանգված Վագիֆ Խաչատրյանի երկրորդ դատական նիստը

Բաքվում այսօր կկայանա առևանգված Վագիֆ Խաչատրյանի երկրորդ դատական նիստը

Բաքվում այսօր կկայանա առևանգված Վագիֆ Խաչատրյանի երկրորդ դատական նիստը։ 

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 13-ին՝ առաջին դատական նիստի ժամանակ, դատարանը անխափան է թողնել Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը(3 ամիս կալանավորում)։ 

Հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել էին վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանից հայտնել էին, որ Խաչատրյանը «գտնվում էր միջազգային հետախուզման մեջ»։ 

Բաքվում նրան մեղադրում են «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ», իբր հանցագործությունը կատարվել է 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում։

  • Կիսվել: