ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բանակցել է անձամբ ոստիկանապետը, որից հետո զինված տղամարդը զենքը հանձնել է

Բանակցել է անձամբ ոստիկանապետը, որից հետո զինված տղամարդը զենքը հանձնել է

Քիչ առաջ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողներին հայտնեց, որ անձամբ ոստիկանապետն է բանակցել "Էրեբունի պլազա" զենքով մտած տղամարդում հետ, որից հետո նա համաձայնել է հանձնել զենքը։ 

Ըատ Ահարոնյանի հիմա  իրավիճակը կայուն է, տուժող չկա: Քիչ հետո Ոստիկանությունը հանդես կգա հայտարարությամբ։ 

Քիչ առաջ լրագրողներին մոտեցավ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և ասացւ որ դեպքի պահին գրասենյակում աշխատակից չկար։ նա հրաժարվեց որևէ մեկնաբանությունից՝ նշելով, որ դեռ տեղյակ չէ, արդյոք դեպքը իրենց հետ առընչություն ունի, թե ոչ։ "Եթե պարզվի, որ այս դեպքի թիրախը մենք ենք, անշուշտ կլինեն և մենկաբանություններ, և հայտարարություններ",- եզրափակեց նա։ 

Այս պահին դեռ հայտնի չէ, արդյոք զինված տղամարդը "Էրեբունի պլազայի" ներսում է, թե ոչ։ 

Նշենք, որ քիչ առաջ զինված տղամարդը մտել էր "Էրեբունի պլազայի"  շենք, արձակել կրակոցներ։ Ըստ ականատեսների նա հարցրել էր, թե որտեղ է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Ըստ ականատեսների նա տարօրինակ վարքագիծ ուներ, ինչ որ բաներ էր վանկարկում։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: