հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում գործող «Անի Պլազա» հյուրանոցային համալիրում գտնվող ԱՄՆ քաղաքացուց գողացել են խոշոր չափի ԱՄՆ դոլար

Երևանում գործող «Անի Պլազա» հյուրանոցային համալիրում գտնվող ԱՄՆ քաղաքացուց գողացել են խոշոր չափի ԱՄՆ դոլար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ոստիկանության կենտրոնական բաժին դիմած ԱՄՆ քաղաքացու դիմումի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 14:10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել 62-ամյա Գարիկ Ա.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից վարձակալված «Անի Պլազա» հյուրանոցային համալիրում  բացել են իրեն պատկանող  երկաթյա պահարանը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:  

Ահազանգով ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր տաք հետքերով բացահայտել են կատարված հանցագործությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման է  ենթարկվել նույն հյուրանոցային համալիրի՝ որպես մաքրուհի աշխատող, 38-ամյա Աննա Վ.-ն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ԱՄՆ քաղաքացուց  գողացել է  1 400 ԱՄՆ դոլար: 

  • Կիսվել: