երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Նարկոբարիգներից ու խուլիգաններից քաղբանտարկյալ չստացվեց, հիմա "քաղտեռորիստի" փուլ են թևակոխել. Սաֆարյան

Նարկոբարիգներից ու խուլիգաններից քաղբանտարկյալ չստացվեց, հիմա "քաղտեռորիստի" փուլ են թևակոխել. Սաֆարյան

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանն անդրադարձել է այսօր Էրեբունի պլազայում տեղի ունեցած դեպքին:

Նա, մասնավորապես, գրել է. Հիշում եք, թե երբ եմ գրել, որ ռազմավարություն է փոխվել ու նպատակ է դրվել Քոչարյանի հնարավորինս շատ թվով կողմնակիցների բռնել տալ, որ մեծաթիվ "քաղբանտարկյալներ" են պետք' նորանոր անձանց "մղելով" "սխրանքի".. Անցած սեպտեմբերին եմ գրել։ Նարկոբարիգներից ու խուլիգաններից քաղբանտարկյալ չստացվեց, հիմա "քաղտեռորիստի" փուլ են թևակոխել։

Հիշեցնենք, որ այսօր "Էրեբունի պլազա" է ներխուժել անհավասարակշռված վարքագծով զինված տղամարդ, հարցրեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, ինչ որ բաներ վանկարկել, կրակել, վերցրել պատանդներ։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները և հատուկ ջոկատայիններ։ Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ բանակցություններից հետո տղամարդը հանձնել է զնեքը և տարվել Ոստիկանության բաժանմունք։

Նշենք նաև, որ Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

  • Կիսվել: