Բանակային զորամասերից մեկում ուսումնական տագնապ է հայտարարվել
Ապրիլի 19-ին N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, անձնակազմը համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ դուրս է եկել մշտական տեղակայման վայրից և երթով զբաղեցրել նախորոշված շրջանները։
Ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանն ու ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը, առաջադրված խնդիրների կատարման ունակությունները, ասվում է հաղորդագրությունում։