հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Բախվել են բեռնատար «Մերսեդես»-ը, կցորդիչով «Կամազ»-ն ու ևս մեկ մեքենա. կա 2 վիրավոր

Բախվել են բեռնատար «Մերսեդես»-ը, կցորդիչով «Կամազ»-ն ու ևս մեկ մեքենա. կա 2 վիրավոր

Օգոստոս 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են «Ford Transit», բեռնատար «Mercedes», և կցորդիչով «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները:

 վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Ford Transit»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, ինչի պատճառով էլ երթևեկությունը դարձել է մի փոքր դժվարանցանելի:

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: