ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը․ կան տուժածներ

«Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը․ կան տուժածներ

Հունիսի 9-ին, ժամը 12։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1991 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Գ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Nissan» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դադարեցրել գազի արտահոսքը:

  • Կիսվել: