կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Բագրավան-Անիավան ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակ է

Բագրավան-Անիավան ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակ է

Նոյեմբերի 1-ի երեկոյան 20․20-ի սահմաններում Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել, որ Բագրավան-Անիավան բնակավայրերի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակ է։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
 
May be an image of 1 հոգի և դրսումը
 
«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, իրավիճակի մասին տեղեկացվել են ոստիկանությունն ու ՀՀ Շիրակի մարզպետարանը։
 
May be an image of դրսում
 
Հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը Անի համայնքի պատասխանատուների հետ համատեղ աշխատանքի արդյունքում կազմակերպել են ճանապարհի միակողմանի երթևեկությունը։
 
May be an image of կանգնած և դրսումը
 
Առավոտյան մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Խաչատուր Խնձրցյանի և ճանապարհաշինական ընկերության հետ համատեղ աշխատանքների արդյունքում իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ երկկողմանի անցանելիությունն ապահովելու նպատակով։
 
Հ-75՝ /Մ-9/-Իսահակյան-/Մ-1/(Գյումրի) կմ34+600 հատվածն արդեն բավարար երթևեկելի է»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: