չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բագրատունյաց պողոտայի թիվ 51 շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Բագրատունյաց պողոտայի թիվ 51 շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 18-ին, ժամը 15:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 51 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին, մարվել՝ 17:04-ին:

  • Կիսվել: