երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բագրատունյաց փողոցում մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը բերման է ենթարկվել

Բագրատունյաց փողոցում մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը բերման է ենթարկվել

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 07։00-ին, Բագրատունյաց փողոցում մահվան ելքով վրաերթի ենթարկած 48-ամյա վարորդը բերման է ենթարկվել։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ երեւանցի 48-ամյա տղամարդը Եղվարդի խճուղում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա հայտնել է, որ Բագրատունյաց փողոցում ինքն է իր վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով քաղաքացուն վրաերթի ենթարկել։ Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննությունն իրականացնող մարմնին։ Քննությունը շարունակվում է։

  • Կիսվել: