շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Բագրատունյաց փողոցում բախվել են «Ford», «Opel» և «Nissan Tida» մեքենաները. ապա «Ford»-ն արմատախիլ է արել ծառը

Բագրատունյաց փողոցում բախվել են «Ford», «Opel» և «Nissan Tida» մեքենաները. ապա «Ford»-ն արմատախիլ է արել ծառը

Հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի թիվ 81/3 հասցեի մոտ բախվել են Միհրան Մելիքյանի վարած «Ford» մակնիշի, Վարդան Ֆիդանյանի վարած «Opel» մակնիշի և Արթուր Աբելյանի վարած «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, ապա կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

  • Կիսվել: