շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում բեռնատարների վարորդները շարունակում են իրականացնել բողոքի ակցիա

Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում բեռնատարների վարորդները շարունակում են իրականացնել բողոքի ակցիա

Այս պահին հայ-վրացական անցակետերում՝ Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում բեռնատարների վարորդները շարունակում են իրականացնել բողոքի ակցիա: Նրանք երկկողմանի փակել են ճանապարհները՝ սահմանափակելով միայն բեռնատարների երթևեկությունը: Այս մասին ասաց բողոքի ակցիայի մասնակից Վարդան Վարդանյանը:

Նա նշեց, որ շարունակելու են իրականացնել ակցիան՝ մինչև իրենց խնդիրը լուծում չստանա: Բեռնափոխադրողները չեն կարողանում տեղավորվել 1 տարվա ընթացքում ՌԴ-ում 90 օր գտնվելու ժամանակահատվածում, նրանք պահանջում են չտարածել այդ օրենքն իրենց վրա:

  • Կիսվել: