Բագրատաշենի անցակետը շարունակում է փակ մնալ
Երեկվանից՝ հոկտեմբերի 20-ից, բեռնատար մեքենաների վարորդները նրանց կազմակերպած ակցիայից հետո գործադիրից սպառիչ պատասխան չեն ստացել և փակել են Բագրատաշենի մաքսային անցակետը։ Այա պահի դրոպթյամբ անցակետը շարունակվում է փակ մնալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց վարորդներից Գևորգ Սարգսյանը։
Այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր, որ Կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ-ին` առաջարկելով միգրանտների ՌԴ-ում մնալու համար սահմանված 90 օրը փոխարինել 180 օրով:
Ըստ Պապոյանի տեղեկությունների՝ արդեն իսկ ՌԴ-ում օրենսդրական նախաձեռնությունը ներքին շրջանառության փուլում է, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված:
Հիշեցնենք, որ երեկ էր Կառավարության մոտ վերջին 1 շաբաթվա ընթացքում։ Կառավարությունում սպառիչ պատասխան չստանալուց հետո նրանք ուղևորվել են ՌԴ դեսպանատուն, այնուհետև ԱԳՆ բանակցությունների համար, սակայն 2 կառույցներից էլ պատասխան չեն ստացել։
Հիշեցնենք, որ ՌԴ Ֆեդերալ օրենքի 115-րդ հոդվածի կարգավորումով սեպտեմբերի 10–ին ՌԴ-ում խստացվել է կանոնակարգը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր, ոչ թե 180 օր։ Այդ կետը, ըստ բեռնափոխադրման վարորդների, չպետք է վերաբերվի նրանց և ուղևորներ փոխաադրող վարորդներին, քանի որ միայն 90 օր և ավելի վարորդները կարող են կանգնած մնալ «Վերին Լարս» անցակետի մոտ։


