շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Բագրատ Սրբազանը ուշ երեկոյան այցելել է Բաղրամյան պողոտայում բախումից տուժած քաղաքացիներին և ոստիկաններին

Բագրատ Սրբազանը ուշ երեկոյան այցելել է Բաղրամյան պողոտայում բախումից տուժած քաղաքացիներին և ոստիկաններին

Բագրատ Սրբազանը ուշ երեկոյան եւ գիշերը այցելել է Բաղրամյան պողոտայում ոստիկանության եւ ցուցարարների բախումից տուժած քաղաքացիներին, այդ թվում ոստիկաններին:

Մասնավորապես, Բագրատ Սրբազանն այցելել է Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, լրագրող Աբրահամ Գասպարյանին, NEWS.am-ի օպերատորին, զոհված զինծառայողի ծնողի:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջում այդ մասին պատմող փոքրիկ տեսանյութեր կան:

Ավելի վաղ հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է, բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ, ոստիկաններ:

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ոստիկանների ուղղությամբ ապակյա շշեր են նետվել, ինչի հետևանքով նրանց շրջանում կան տուժածներ:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։ Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվել է։

Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունեն։

  • Կիսվել: