Բագրատ Սրբազանն այսօր հավաք է հրավիրում Սուրբ Աննա եկեղեցու բակում
Այսօր՝ ժամը 19։30-ին, հավաք տեղի կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում, հայտնում են «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքից:
«Օրվա գլխավոր բանախոսն ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է։
Թեմա՝ Արևմտյան Ադրբեջան. տանկերով կամ առանց տանկերի Երևանը գրավելու հատուկ ծրագիրը:
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր հերթին կամփոփի վերջին օրերին Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևանի բակերում տեղի ունեցած հանդիպումները:
Սրբազան Հայրը կներկայացնի նաև շարժման ընթացքն ու այս պահին լուծվող խնդիրները»,- ասվում է հաղորդագրությունում: