երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Բագրատ Սրբազանն աջակիցների հետ երթով շարժվում է Վարդենիս

Բագրատ Սրբազանն աջակիցների հետ երթով շարժվում է Վարդենիս

Բագրատ Սրբազանն այսօր՝ հունիսի 5-ին, իր աջակիցների հետ երթով շարժվում է Վարդենիս։ Շարժման անդամները նախատեսում են Սոթքում ժամը 18։00-ին հանրահավաք կազմակերպել։

«Ուզում եմ Սոթքում լինի, որովհետև սահմանի ակնառու վայրն այդտեղ է»,- հայտարարել էր Բագրատ Սրբազանը։

Սրբազանը նշել է, որ առաջիկայում կլինեն նաև Սյունիքում, սակայն չի հստակեցրել, թե դա երբ կլինի․ «Սյունիք գնալու խնդիրը դեռ պետք է ժամանակային առումով լուծենք, քանի որ այստեղ՝ Երևանում, շատ կարևոր գործառույթ ունեմ անելու, շատ-շատ կարևոր է դա, այս ամբողջ ընթացքի մեջ երևի թե ամենակարևորներից մեկն է»։

  • Կիսվել: