Բագրատ Սրբազանի գործով անցնող նախկին զինվորական Արման Իսրայելյանի կալանքը ևս չի երկարացվի
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով այսօրվա՝ նոյեմբերի 20–ի նիստում Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ նախկին զինվորական, զորամասի հրամանատար Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը չի երկարաձգվի։
Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց հանրային դատախազի ներկայացրած միջնորդությունները՝ երկարաձգել նրանց կալանքի ժամկետը 3 ամիս ժամկետով։
Նոյեմբերի 26-ից սկսած՝ Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք՝ համակցված բացակայելու արգելքով և 2 մլն դրամի չափով գրավով՝ հաշվի առնելով ընտանեկան հանգամանքները։
Ավելի վաղ նշել էինք, որ այս գործով ակտիվիստ Արսեն Ղազարյանի նկատմամբ այսօր կիրառվեց համակցված խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ Ղազարյանի խնամքին 2 անչափահաս երեխա կա, ավագ որդին պարտադիր զինվորական ծառայության է, իսկ ինքը՝ Ղազարյանն առողջական խնդիրներ ունի։
Հիշեցնենք, որ դատարանն այսօր փոխել է նաև մեղադրյալներից Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը՝ նրա նկատմամբ կիրառելով տնային կալանք և բացակայելու արգելք։
Բացի այդ, դատարանի այսօրվա որոշմամբ Արա Ռոստոմյանի նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն, վերացվեց տնային կալանքը:


