հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում 17:31-ի դրությամբ եղել է շուրջ 2250 մարդ. ԻՔՄ

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում 17:31-ի դրությամբ եղել է շուրջ 2250 մարդ. ԻՔՄ

Այսօր՝ մարտի 10-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում ժամը 16։00-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։

Ընդդիմադիր ուժերը փետրվարի 25-ից փակել են Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածը, իսկ մարտի 9-ից փակել են Ազգային ժողովի մուտքը նաև Դեմիրճյան փողոցի կողմից։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով ժամը 17։31-ի դրությամբ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում եղել է շուրջ 2250 մարդ։

 

  • Կիսվել: