ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բաղրամյան 79ա հասցեում կրկին ծառահատումներ են եղել

Բաղրամյան 79ա հասցեում կրկին ծառահատումներ են եղել

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Բաղրամյան 79ա հասցեում այսօր կրկին ծառահատումներ են եղել շարունակվել են, ինչին ընդդիմանում են հարակից շենքերի բնակիչները:

Այս կապակցությամբ մի քանի կետով հիշեցնեմ, որ.
Տարածքը համայնքից օտարվել է շատ տարիներ առաջ՝ 2000-ականների սկզբին կամ դրանից առաջ:
Երեւանի քաղաքապետարանը տարածքում շինարարություն անելու թույլտվություն չի տվել: Դեռ 2008-ին տարածքի սեփականատերը քաղաքապետարանի հետ կառուցապատման նախագիծ է համաձայնեցրել, բայց մինչ օրս շինթույլտվություն չունի:
Երեւանի քաղաքապետարանը մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում ծառահատումները արգելելու իրավասություն ցավոք սրտի, չունի:
Այդուհանդերձ, Արաբկիր վ/շ ղեկավար Արամ Դանիելյանն վերջերս դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով»։

  • Կիսվել: