ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
 «Բագեր» կոչվող հանդամասում խոտածածկ տարածք է այրվել

«Բագեր» կոչվող հանդամասում խոտածածկ տարածք է այրվել

Նոյեմբերի 25-ին, ժամը 10։13-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին, մարվել՝ 17։10-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

  • Կիսվել: