կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է հինգ հետախուզվող

Բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է հինգ հետախուզվող

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 11-ին, ժամը 09.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Սմբատ Մ.-ն, որը 2021 թ. մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:


***

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 11-ին, ժամը 12.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Արտակ Գ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 11-ին, ժամը 10.45-ին, կամավոր բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Արիգ Տ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արիգ Տ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

***

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 11-ին, ժամը 12.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Արգիշտի Պ.-ն, որը հունվարի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Արգիշտի Պ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

***

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 11-ին, ժամը 14.36-ին, կամավոր բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Վարազդատ Թ.-ն, որը հունվարի 10-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է նախաձեռնողին:

  • Կիսվել: