շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բացառում ենք որևէ համագործակցություն նախկին կամ ներկա ուժերի հետ. Մեսրոպ Առաքելյան

Բացառում ենք որևէ համագործակցություն նախկին կամ ներկա ուժերի հետ. Մեսրոպ Առաքելյան

Հասարակության զգալի մասը ունի կոնսենսուս հետեւյալի վերաբերյալ, որ գործող իշխանությունները պետք է հեռանան, որովհետեւ այն փոփոխությունները, այն ծրագրերը, որոնք իրականացրել են, հասարակության պահանջներին չեն բավարարում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:

«Բայց բացի դրանից կա մի կարեւոր կոնսենսուս, որ բացառված է նախկինների վերադարձը: Այդ երկու գաղափարի շուջ հասարակության ամենաշատ դիրքորոշումն է, որ ներկաները պետք է գնան, իսկ նախկինները որեւէ ձեւով չպետք է  վերադառնան: Մենք այն ուժն ենք, որ առաջարկում ենք հենց նման քաղաքականություն՝ պրոֆեսիոնալ թիմով»,-ասաց նա:

Անդրադառնալով իրենց շանսերին, Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Մինչեւ այս պահը իրականացրած մեր քարոզչությունը եւ  հասարակության արձագանքը տանում է նրան, որ մեր սպասելիքները կարդարանան: Մենք գնում ենք հաղթելու եւ մեր քաղաքականությամբ ու գործունեությամբ բացառում ենք եւ բացառել ենք որեւէ համագործակցություն նախկին կամ ներկա ուժերի հետ: Մենք չունենք այն արժեհամակարգը, որն ունեն գործող եւ նախկին իշխանությունները»:

 

  • Կիսվել: