շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բացառիկ լուսանկարներ տրոլեյբուսի հրդեհի դեպքի վայրից. քաղաքացու ձեռքերն են այրվել

Բացառիկ լուսանկարներ տրոլեյբուսի հրդեհի դեպքի վայրից. քաղաքացու ձեռքերն են այրվել

Armlur.am-ը բացառիկ լուսանկարներ է ներկայացնում տրոլեյբուսի հրդեհից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում, հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային։

Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատներից 2 մարտական հաշվարկ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երբ տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, պարեկները մոտեցել են և վարորդների ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար սահմանազատել են տարածքը, ու այդ ժամանակ էլ տրոլեյբուսը է հետընթաց է եկել ու բախվել Պարեկային ծառայության ավտոմեքենային։

  

  • Կիսվել: