հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բաբկեն Թունյանն ԱԺ-ում կրկին հիշեց «անգրագետ Պողոսին»

Բաբկեն Թունյանն ԱԺ-ում կրկին հիշեց «անգրագետ Պողոսին»

Այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձավ իր՝ մեկ տարի առաջ արած հայտնի ՛՛անգրագետ Պողոս՛՛ արտահայտությանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ամուլսարի թեմայի մասին խոսելիս մի անգամ մի արտահայտություն արեցի իմ հարևան Պողոսի մասին, ասածս ընդամենը այն էր, որ կան մասնագիտական որոշակի հարցեր, որ պետք ա որոշակի կրթական ցենզ կամ գիտելիք, որ մարդիկ որոշում կայացնելիս մասնակցեն: Օրինակ, եթե իմ բարեկամին վիրահատեն ու գան ինձնից հարցնեն՝ էս ինչ գործողությունն ինչպես անենք. մի անգրագետ Պողոս էլ ես եմ, որովհետև էդ թեմայի մեջ որևէ փորձ ու գիտելիք չունեմ: Ես կարող եմ ընտրել այն բժշկին, որին վստահում եմ, բայց ես չեմ կարող էդ մարդուն խորհուրդ տալ, թե էդ դեղամիջոցը ոնց օգտագործի...:

Այս միտքը հոլովվեց, շրջանառվեց, դարձավ շատ հայտնի քաղաքական կերպար, ու մեզ քննադատում էին, ասում էին՝ տեսեք, քաղաքացին ձեզ ընտրեց, իսկ դուք նրանց ինչպես եք կոչում: Հիմա ունենք մի իրականություն, երբ վիրավորում են ոչ միայն մեզ, այլև՝ մեզ ձայն տված 800-900 հազար մարդու, ու ասում են՝ դուք անգրագետ եք, որովհետև չգիտեք՝ ինչպես ընտրություն անել: Էս ամեն ինչը մարդիկ տեսնում են: Իմ հարևան Պողոսը, միգուցե, անգրագետ է, բայց հիմար չի, ու ինքը շատ լավ զգում է՝ ով ինչ է անում, ինչի համար է անում, ու իր նպատակները որոնք են՛՛:

  • Կիսվել: