ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024

ԱԺ-ում քննարկվել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց տոներին արձակուրդ տալու մասին նախագիծը

Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար չվճարվող արձակուրդի հնարավորություն տրվի:

Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է:

Նախագծով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ հինգերորդ կետով, այն է՝ ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար ոչ ավելի քան, տարեկան 4 օր չվճարվող արձակուրդ տրամադրել:

  • Կիսվել: