չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԺ-ում հյուրընկալվել են 44-օրյա պատերազմի մասնակիցների ու մարտում անմահացած հերոսների շուրջ 50 երեխաներ (լուսանկարներ)

ԱԺ-ում հյուրընկալվել են 44-օրյա պատերազմի մասնակիցների ու մարտում անմահացած հերոսների շուրջ 50 երեխաներ (լուսանկարներ)

Խորհրդարանը հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, հյուրընկալել է երեխաներին: Հյուրերը 44-օրյա պատերազմի մասնակիցների ու մարտում անմահացած հերոսների շուրջ 50 երեխաներն էին: Էքսկուրսն սկսվել է ԱԺ թանգարանից, հետո տոնի պատվիրակները եղել են ԱԺ գրադարանում:

Խորհրդարանի այգին  վերածվել էր մեծ խաղահրապարակի: «Իմ երազանքն է՝ խաղաղություն» խորագրով կավճանկարչության  համար առանձնացված հատվածում հյուրերը նկարել են իրենց բաժին խաղաղությունը:

Երեխաները  եղել են նաև նիստերի դահլիճում, որտեղ նրանց  դիմավորել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Նրանք հարցեր են ուղղել նաև պատգամավորներին:

Ավարտին հյուրերին միացել է ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանն ու հունիսմեկյան տպավորություններն ամբողջացել են խորհրդանշական լուսանկարով:

 

  • Կիսվել: