երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պատասխանել է Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանին

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պատասխանել է Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանին

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամ անդրադարձել  է Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի կենդանաբանական այգիները փակելու առաջարկին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հիմա էլ կենդանաբանական այգին...
Այ անճար, դու ի՞նչ գիտես կենդանաբանական այգու արժեքը: Լավ է՝ ինքդ ես խոստովանում, որ քեզ երբևէ չեն տարել այնտեղ: Ճիշտ են արել, քանզի կենդանիներն ազնիվ արարածներ են, և ...
Բա որ կենդանասեր երեխաները ծնողներից պահանջեն՝ իրենց տանել կենդանաբանական այգի, ծնողներն ի՞նչ անեն, ուր՞ տանեն, ու՞մ ցույ տան, քեզ՞...
Էտ էր մնում պակաս...
Հերիք ա քանդեք ու լուծարեք, գոնե մի բան
կառուցեք:
Կյանքումդ քո ձեռքով մի բան կառուցած կա՞ս, մի արժեք ստեղծել ես՞, մի ոլորտում ձեռագիր թողել ես՞, որ առաջարկում ես քանդել կենդանաբանական այգին:
Բա դու չես մտածու՞մ այն մարդկանց մասին, որ գերադասում են տեսակցվել ազնիվ չորքոտանիների, քան անազնիվ ու շեղված երկոտանիների հետ...»

  • Կիսվել: