երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԱԺ-ի հարևանությամբ բախվել են Mercedes-ը, Toyota Corolla-ն ու Opel Astra-ն․ կան վիրավորներ

ԱԺ-ի հարևանությամբ բախվել են Mercedes-ը, Toyota Corolla-ն ու Opel Astra-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են 42-ամյա Արթուր Գասպարյանի վարած Mercedes մակնիշի, 33-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և 61-ամյա Ռաֆիկ Քարամյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևաքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: