հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
ԱԺ են այցելել մի շարք դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ, համալսարանների եւ վարժարանի ուսանողներ ու դասախոսներ

ԱԺ են այցելել մի շարք դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ, համալսարանների եւ վարժարանի ուսանողներ ու դասախոսներ

Այս ամիս «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ, համալսարանների եւ վարժարանի ուսանողներ ու դասախոսներ:

Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ուսանողները եւ դասախոսները հանդիպել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ:
Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը եւ Լուսինե Բադալյանը զրուցել են Սյունիքի մարզի Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:

Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հարցերին պատասխանել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Պատգամավոր Մարիամ Պողոսյանը հյուրընկալել է Երեւանի Ռուբեն Սեւակի անվան Հ. 151 հիմնական դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին:

Երեւանի Գուրգեն Մահարու անվան Հ. 176 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել են պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովն ու Էդգար Հակոբյանը:

Արարատի մարզի Ղուկասավանի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղել են Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանին:

Պատգամավոր Արփինե Դավոյանն էլ հանդիպել է Լոռու մարզի Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի սաների եւ ուսուցիչների հետ:

Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին հյուրընկալել եւ նրանց հետ զրուցել է պատգամավոր Լիլիթ Մինասյանը:

Պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանն ու Վահագն Ալեքսանյանը հանդիպել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ Գյումրու մասնաճյուղի եւ Գյումրու «Ֆոտոն» վարժարանի սաների եւ ուսուցիչների հետ:

Երեւանի Մ. Քաջունու անվան 54 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին էլ հյուրընկալել է պատգամավոր Նարեկ Բաբայանը:

Սյունիքի մարզի Շինուհայրի միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել են պատգամավորներ Լիլիթ Մինասյանն ու Արմեն Խաչատրյանը:

Պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Էմմա Պալյանն ու Կարեն Սարուխանյանը բաց դասն են անցկացրել ՀՀ Շիրակի մարզի Կամոյի միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:

Հանդիպումների առանցքում են եղել Հայաստանի տնտեսական զարգացումներին, արտաքին քաղաքականության գերակայություններին, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, բարձր տեխնոլոգիական զարգացումներին, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին, օրենսդիր մարմնի գործունեությանն ու գործառույթներին վերաբերող հարցերը:

Մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները պատգամավորների հետ կիսվել են իրենց դպրոցների եւ մարզերի խնդիրներով:

Հյուրերն այցելել են օրենսդիր մարմնի գրադարան, եղել ԱԺ թանգարանում, հետեւել խորհրդարանական առօրյային։

  • Կիսվել: