ԱԺ են այցելել Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների մի խումբ ներկայացուցիչներ
Այս շաբաթ «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների մի խումբ ներկայացուցիչներ։
Կոտայքի մարզի Գետամեջի միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Ջուլիետա Ազարյանը։
Խորհրդարանական Էսթեր Այվազյանը զրուցել է Արարատի մարզի Նիզամու միջնակարգ դպրոցի սաների, ապա Շիրակի մարզի Հայկավանի միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:
«Կամրջելով սահմաններն» ասոցիացիայի ներկայացուցիչներին ընդունել է պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Խորհրդարանական Վանիկ Օհանյանը հարցուպատասխանի ձեւաչափով շփվել է Արմավիրի մարզի Խանջյանի Արմեն Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի ներկայացուցիչների հետ:
Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները եւ դասախոսները հյուրընկալվել են պատգամավոր Զարուհի Բաթոյանին:
Խորհրդարանական Գեղամ Մանուկյանը զրուցել է Երեւանի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցի սաների հետ:
«Երիտասարդ սերունդ» ՀԿ անդամների հետ «Բաց դաս» է անցկացրել պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Խորհրդարանական Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպել է Երեւանի «Գլաձոր» համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ:
Լոռու մարզի Սարչապետի միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին հյուրընկալել է պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
Հանդիպումների ընթացքում օրենսդիրները հյուրերին մանրամասն ներկայացրել են պատգամավորի գործառույթները, իրավունքները եւ պարտականությունները։ Նրանք պատասխանել են երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, կրթական ոլորտի բարեփոխումներին, երիտասարդների համար իրականացվող ծրագրերին, Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությանը։


