հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցների համար Ազատության հրապարակում բացվել է «Ստեղծված է երիտասարդների կողմից» էքսպոն

Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցների համար Ազատության հրապարակում բացվել է «Ստեղծված է երիտասարդների կողմից» էքսպոն

Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցների համար Ազատության հրապարակում բացվել է «Ստեղծված է երիտասարդների կողմից» էքսպոն, որի շրջանակներում հայկական տասնյակ բրենդներ ներկայացրել են իրենց արտադրանքն ու ծառայությունները:

Համաժողովն ամփոփվել է համայնքային տարածաշրջանային կապերի ստեղծման և մշակութային միջոցառումներով:

Հիշեցնենք, որ համաժողովն անցկացվում էր առաջին անգամ: Այն ունեցել է 600 մասնակից 50-ից ավելի երկրներից և 100 հրավիրյալ բանախոս 15-ից ավելի երկրներից:
Համաժողովին քննարկվեցել են այնպիսի թեմաներ, որոնք վերաբերում էին երիտասարդության դերին, երիտասարդների ներգրավվածության մոդելներին, հայկական շահերի պաշտպանությանը և ազգային անվտանգությանը, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, ինքնությանը, գիտության և կրթության զարգացմանը, տեխնոլոգիական առաջընթացին, հայրենիքում առկա հնարավորություներին, հայրենադարձությանը և այլն:

Հիշեցնենք, որ համաժողովի գլխավոր գործընկերն է Ֆասթ Բանկը։

 
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: