ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ազդարարման համակարգը ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետարանի և ՏԻՄ-երի աշխատակիցներին

Ազդարարման համակարգը ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետարանի և ՏԻՄ-երի աշխատակիցներին

Ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում Սևան քաղաքում մեկնարկել է առաջին մարզային դասընթացը՝ տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչների համար: Դասընթացի մասնակիցները ծանոթացել են Ազդարարման համակարգին, դրան վերաբերող օրենսդրական կարգավորումներին:

Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին:

Դասընթացները իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ Արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ հետ համատեղ ջանքերով:

Արդարադատության նախարարությունը կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ազդարարման համակարգի դերն ու նպատակ հետապնդելով հասարակության իրազեկվածության բարձրացման միջոցով նպաստելու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ամրապնդմանը և դրա դեմ պայքարը դարձելու հասարակության արժեհամակարգի մաս, ինչպես նաև քաղաքացիների մեջ ձևավորվելու կոռուպցիան անձնապես մերժելու վարքագիծ՝ ձեռնարկել է Ազդարարման համակարգի իրազեկման մեկամյա արշավ:

Իրազեկման միջոցառումների նպատակն է նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ազդարարի կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում:

  • Կիսվել: