ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհին

ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները եղել են Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգվող հատվածում։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Վերջիններս շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող թիմի ղեկավարի հետ դիտարկել են կատարվող աշխատանքները։

Այս պահին Թումանյան- «Սանահին» կայարան ճանապարհահատվածում տեղադրվում է խճային հիմք, անձրևների դադարից հետո կվերսկսվի ասֆալտապատումը։

«Սանահին» կայարան-Հաղպատ հատվածում կապալառուն տեղադրում է մետաղական արգելափակոցներ, իսկ Այրումից դեպի Բագրատաշեն տեղամասում կառուցվում են ամրանավորված լիցքով պատեր։

Մ-6 միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածը հիմնանորոգվում է Ասիական զարգացման բանկի եւ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

  • Կիսվել: