չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ազատության պողոտայում ապամոնտաժվեց Երևանի վերջին նատրիումային լուսատուն. Ավինյան

Ազատության պողոտայում ապամոնտաժվեց Երևանի վերջին նատրիումային լուսատուն. Ավինյան

Ազատության պողոտայում ապամոնտաժվեց Երևանի վերջին նատրիումային լուսատուն և փոխարինվեց ժամանակակից գերհզոր 3000 կելվին գունային ջերմատվությամբ լեդ լուսատուով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
 
՛՛Վերջին տարիներին հին նատրիումային տիպի լուսատուներն ամբողջությամբ փոխարինել ենք նոր ԼԵԴ լուսատուներով՝ ապահովելով ամբողջ քաղաքի էներգաարդյունավետ լուսավորությունը գիշերային ժամերին:
 
Վերջին 2 տարվա ընթացքում տեղադրել ենք 22219 հատ էներգախնայող ԼԵԴ լուսատու՛՛,-նշել է նա։
 

  • Կիսվել: