շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ազատավան գյուղի մշակույթի տանը հրդեհ է բռնկվել

Ազատավան գյուղի մշակույթի տանը հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղում տուն է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վասակ Առաքելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Տարոն Վարդանյանը և կրտսեր պարեկ Հայկ Հարությունյանը։

Հրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի նախկին մշակույթի տանը կից շինությունում, այրվել են տախտակներ և գույք։

Հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

  • Կիսվել: