չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», «Ադրբեջան, ագրեսոր» վանկարկումներով երթը Հանրապետության հրապարակով շարժվում է դեպի ՄԱԿ-ի գրասենյակ

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», «Ադրբեջան, ագրեսոր» վանկարկումներով երթը Հանրապետության հրապարակով շարժվում է դեպի ՄԱԿ-ի գրասենյակ

Այս պահին «Ազատ Արցախ», «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», «Ադրբեջան, ագրեսոր» վանկարկումներով երթը Հանրապետության հրապարակով շարժվում է դեպի ՄԱԿ-ի գրասենյակ․

«Մեր խաղաղ երթի նպատակը միջազգային հանրությանը տեղեկացնելն է, որ Ադրբեջանը կեղծ բնապահպանական նկատառումներով գործողություններ է սկսել, որի նպատակը այլ է՝ հայաթափել Արցախը կամ բնաջնջել, ուստի մենք պետք է համախմբվենք, ապացուցենք միջազգային հանրութանը, որ մենք պահանջելու ենք նրանցից, որ նրանք գործուն քայլեր ձեռնարկեն եւ պահանջեն Ադրբեջանից հետ մնալ իր ցեղասպան քաղաքականությունից»,- նշեց երթի անդամներից մեկը։

  • Կիսվել: