ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Այսուհետ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը տնային կանչի միջոցով նմուշառում կիրականացնի քաղաքացու հասցեում

Այսուհետ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը տնային կանչի միջոցով նմուշառում կիրականացնի քաղաքացու հասցեում

Այսուհետ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն առաջարկում է նմուշառումներն իրականացնել հենց ձեր հասցեում: Տնային կանչի շնորհիվ այլևս ստիպված չեք լինի նմուշառման համար այցելել կենտրոն, ձեզ կմոտենա մեր մասնագիտական թիմը: Այդ մասին հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից:
 
«Ծառայությանը կարող եք դիմել աշխատանքային օրերին՝ 09:00-16:00-ն:
 
Գրանցվելու համար զանգարահեք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի թեժ գծին՝ 8424»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: