շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսուհետ եղանակի կանախատեսումները, սպասվող վտանգավոր երևույթների վերաբերյալ նախազգուշացումները կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-86

Այսուհետ եղանակի կանախատեսումները, սպասվող վտանգավոր երևույթների վերաբերյալ նախազգուշացումները կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-86

Այսուհետ հանրապետությունում տվյալ և հաջորդ օրվա եղանակի կանախատեսումները, սպասվող վտանգավոր երևույթների վերաբերյալ նախազգուշացումները կարող եք ստանալ՝ զանգահարելով Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսահամարներից և բոլոր բջջային օպերատորներից 1-86 կարճ հեռախոսահամարին, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

՛՛Հիշեցնենք, որ 1-86 կարճ համարով եղանակի կանխատեսման ավտոմատ հաղորդման ծառայությունը գործել է դեռևս 2009-2016թթ., որից կարողանում էր օգտվել միայն Երևան քաղաքի ազգաբնակչությունը։

Համաձայն վիճակագրության օրական ստացվում էր միջինում մոտ 2000, տարեկան մոտ 750.000 զանգ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: