շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Այսպիսի ապագա մենք չէինք նախատեսել մեր երեխաների համար. Թագուհի Թովմասյան

Այսպիսի ապագա մենք չէինք նախատեսել մեր երեխաների համար. Թագուհի Թովմասյան

Այսօր Երեխաների միջազգային օրն է։ 1959թ. նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Երեխաների իրավունքների հռչակագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը․

«Այս տարի տոնի կարգախոսն է՝ «Յուրաքանչյուր երեխայի համար, յուրաքանչյուր իրավունք»: Այս համատեքստում ուզում եմ հիշեցնել, որ մեր սրբագույն Արցախի շուրջ 30000 երեխաների իրավունքներ շարունակվում են խախտված մնալ։

Նրանք զրկված են իրենց հայրենի մանկապարտեզը, դպրոցը հաճախելու, իրենց բակում խաղալու, ոմանք իրենց ծնողին, եղբորը տեսնելու իրավունքներից… իսկ ինչքա՜ն անմեղ երեխաների մատղաշ կյանքեր ընդհատվեցին…

Այսպիսի ապագա մենք չէինք նախատեսել մեր երեխաների համար… Նրանց իրավունքների վերականգման համար պայքարը յուրաքանչյուրիս առաքելությունն է, որը մի օր պետք է պսակվի հաղթանակով։

Թող աշխարհի բոլոր մանուկներն ապրեն ԽԱՂԱՂ երկնքի տակ։ Շնորհավորում եմ մեր հրաշք երեխաներին, որոնքվքեր իրենց ներկայությամբ մեր ծանրաբեռնված առօրյան դարձնում են իմաստալից, իսկ աշխարհը՝ ավելի բարի ու ազնիվ»։




  • Կիսվել: