Այսօրվա դրությամբ Շիրակի մարզում պատվաստվել է 1299 քաղաքացի
Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Շիրակի մարզում շարունակվում են: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Գյումրի բժշկական կենտրոնում այսօր պատվաստվել են Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, մարզպետարանի մի շարք աշխատակիցներ։
Պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 14-ից:
Այսօրվա դրությամբ Շիրակի մարզում պատվաստվել է 1299 քաղաքացի: «AstraZeneca »-ով՝ 741, «Sputnik-V» -ով՝ 558 շահառու:
Հիշեցնենք` պատվաստումն անվճար է և կամավորության սկզբունքով, կիրառվում է 18 տարեկանից բարձր անձանց համար: