կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Այսօր զոհված Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղից էր, 44-օրյա պատերազմի մասնակից

Այսօր զոհված Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղից էր, 44-օրյա պատերազմի մասնակից

Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում անմահացել է  զինծառայող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ Դավիթը Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին գյուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից:

«Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս է:

Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ, հավերժի՛ ճամփորդ:

Քո պայծառ անունը հավետ դաջված կլինի մեր սրտերում:

Խոնարհվում ենք»,-ասված է Բերդի համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում:

  • Կիսվել: