Այսօր պետք է 30 ծնողի ընդունեին, այս թույլիկ մորքուրները, ինչպես թողել ու փախել են պատերազմից, ծնողից էլ փախան. Անհետ կորածի հարազատ
«Այսօր պետք է 30 ծնողի ընդունեին, բայց ինչպես միշտ, այս թույլիկ մորքուրներն ինչպես թողել ու փախել են պատերազմից, նույնը ծնողից փախան», - լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորածի հարազատը, ով անհետ կորած զինծառայողների ծնողների հետ ՊՆ դիմաց է։
Անհետ կորածների հարազատները պահանջել էին հանդիպում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, ԳՇ պետի խորհրդական Կամո Վարդանյանի հետ, սակայն ըստ ծնողների, ՊՆ-ից հայտնել են, որ երեք հոգու կընդունի պաշտպանության փոխնախարար Արմեն Սարգսյանը։
Անհետ կորածի հարազատը նշեց, որ խուսափում են հանդիպել ծնողների հետ։


