երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսօր որոշ երկրներ փորձում են էժանագին գործիքներով փոխել Հայաստանի հնագույն պատմությունը․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Այսօր որոշ երկրներ փորձում են էժանագին գործիքներով փոխել Հայաստանի հնագույն պատմությունը․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Փետրվարի 14-ին Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Սանկտ Պետերբուրգում՝ Էրմիտաժում, մասնակցել է Ուրարտու պետության հնագույն քաղաք Էրեբունու անկյան հանդիսավոր բացմանը, հայտնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Բարձր գնահատելով ցուցադրության կարևորությունը՝ դեսպան Հարությունյանը նշել է, որ ներկայացված նմուշները հնարավորություն են տալիս ավելին իմանալ Հայաստանի հնագույն պատմության՝ որպես մարդկության զարգացման բնօրրաններից մեկի մասին․

«Այսօր կարելի է հաշված րոպեների ընթացքում խեղաթյուրել ժողովուրդների պատմությունը, որը կերտվել է արյունով և մարդկային սխրանքներով։ Սա վերաբերում է նաև Հայաստանի իրական հնագույն պատմությանը, որն այսօր որոշ երկրներ փորձում են փոխել էժանագին գործիքներով՝ ստորադասելով իրենց շահերին», - հավելել է դեսպանը։

Հայաստանի և Ռուսաստանի միջև միջմշակութային երկխոսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին ՀՀ դեսպանի կողմից պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: