կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր մեր որեւէ  բուհ միջազգային վարկանիշավորման սանդղակների 500-յակներում չէ. Անդրեասյան

Այսօր մեր որեւէ բուհ միջազգային վարկանիշավորման սանդղակների 500-յակներում չէ. Անդրեասյան

Բժշկական համալսարանը ստացել է իր որոշ կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրում, ինչը շատ լավ եւ ուրախացնող փաստ է մեզ համար, բայց մեր կրթության զարգացման ծրագրով թիրախը միջագային վարկանիշավորման համակարգերում, առաջին 500-ի մեջ առնվազն 4 բուհ ունենալն է: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք մեր բուհերի համապատասխանությունը պետք է դիտարկենք միջազգային վարկանիշավորման այդ համակարգերի սանդղակների հետ: Վարչապետը խոսում է այն մասին, որ այսօր մեր որեւէ  բուհ այդ սանդղակների 500-յակներում չէ, որովհետեւ չի համապատասխանում այդ  չափանիշներին եւ կարիք ունի բարելավման»,-ասաց նա:

  • Կիսվել: