չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այսօր կորոնավիրուսի դեպքերով ՀՀ-ում ռեկորդ է գրացվել՝ 452 դեպք. համարյա այնքան, ինչքան Վրաստանում 3.5 ամսում. Բագրատյան

Այսօր կորոնավիրուսի դեպքերով ՀՀ-ում ռեկորդ է գրացվել՝ 452 դեպք. համարյա այնքան, ինչքան Վրաստանում 3.5 ամսում. Բագրատյան

Այսօր կորոնավիրուսի դեպքերով ՀՀ-ում ռեկորդ է գրացվել՝ 452 դեպք. համարյա այնքան, ինչքան Վրաստանում 3.5 ամսում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հատկանշական է, որ դեպքերի բացարձակ թվով անցանք Մոլդովայից։ 100 000 բնակչի հաշվով ՀՀ-ն «առաջատար» է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ։ Բացառություն է կազմում միայն Բելառուսը։

Այս երկիրը, ինչպես և Շվեդիան, կարանտինային միջոցառումներ չի իրականացրել։ Արդյունքը սարսափելի է։ Գլխներին են խփում արդեն ուշ է։ ՀՀ-ն իբր թե արտակարգ դրություն է մտցրել, նույնիսկ պարետ ունի։ Բայց արի ու տես վիճակը նույնքան վատ է։ Այս տեմպերով մի քանի օրից Բելառուսին էլ կանցնենք»:

  • Կիսվել: