շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է

Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է

Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է, հիշեցնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և պատմում.

 

1945 թվականի հունվարի 27-ին խորհրդային Կարմիր բանակի զորքերը ազատագրեցին Աուշվից ճամբարը և նրա 7000 ողջ մնացած բանտարկյալներին։ Այս իրադարձությունն է ընկած հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր հռչակելու հիմքում:

 

Մահվան ճամբարներ
Համակենտրոնացման և մահվան ճամբարների գործադրումը Հրեից ցեղասպանության՝ Հոլոքոստի բնորոշ գծերից և առանձնահատկություններից է։ Եվրոպայում ստեղծվել էին հարյուրավոր ճամբարներ, սակայն այդ ցանցի մեջ վեցը հատկապես մահաբեր էին՝ Խելմոն, Բելզեցը, Սոբիբորը, Տրեբլինկան, Մայդանեքը եւ Աուշվիցը (Օսվենցիմ)։

Աուշվիցն առանձնահատուկ նշանակություն ունի այս շարքում։ Իհարկե, Բելզեցում, Սոբիբորում և Տրեբլինկայում միասին վերցրած ավելի շատ մարդ է սպանվել, քան Աուշվիցում, սակայն Աուշվիցն ավելի մեծ էր և՛ իր չափերով, և՛ վարչական կառուցվածքով ու աշխատակազմով, և՛ Հոլոքոստի համար ունեցած խորհրդանշական իմաստով։

Խելմոն, Բելզեցը, Սոբիբորը, Տրեբլինկան և Մայդանեքը կառուցվել էին բացառապես սպանության համար։ Իսկ Աուշվիցը միաժամանակ եւ բնաջնջման իսկական գործարան էր և նաև աշխատանքային ճամբար, որտեղ հազարավոր բանտարկյալներ ներգրավված էին ստրկական, տաժանակիր աշխատանքի մեջ:

 

 

  • Կիսվել: