ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՄՆ-ում հզոր տորնադոների հետևանքով կան տուժածներ

ԱՄՆ-ում հզոր տորնադոների հետևանքով կան տուժածներ

6 մարդ է տուժել ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներում մոլեգնող հզոր տորնադոների հետևանքով։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN-ին:

Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ տորնադոները սկսվել են ապրիլի 26–ին և շարունակվում են ԱՄՆ-ի կենտրոնական հատվածում սաստկացած տեղատարափ անձրևների ֆոնին։

«4 մարդ է տուժել Այովա նահանգի Պոտավատամի շրջանում։ Օմահայում (Նեբրասկա նահանգ) 2 մարդ վնասվածքներ են ստացել», - հայտնում է CNN-ը նշելով, որ տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել։

  • Կիսվել: