ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այսօր հայ ժողովուրդը հիշատակում և սգում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը

Այսօր հայ ժողովուրդը հիշատակում և սգում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը

Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Այս օրը ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում հայերը եւ առաջադեմ մարդկությունը հիշում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերին: 

Այդ կապակցությամբ Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր երկրներից տասնյակ պատվիրակություններ։

Ապրիլի 24-ին 19:15-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով հանդես կգան Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կարմերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը, որը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:

  • Կիսվել: